Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց և կաթվածահար անել երթևեկությունը։ «Դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը: Յուրաքանչյուրդ յուրովի դրսևորեք բողոքի ակցիան»,- ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը գիշերել է ցուցարարների հետ Երևանի կենտրոնում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենտրոնը կաթվածահար է: Առավոտյան 08:30-ից մեկնարկել են անհնազանդության ակցիաները: