ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին Երևանի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է. "Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել:Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են:Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է",- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ավելի քան 70 քաղաքացի: