ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ հրապարակելով հայտարարության հղումը: