Ժամը 12։00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 199 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն բաժիներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ: Քաղաքացիները բերման են ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի: