Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը խոսել է ԱՄՆ-ում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների մասին։ Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև։ «Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին այս հանդիպումը կազմակերպելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի համար: Հանդիպման արդյունքները համաձայնեցված կերպով զեկուցվել են Ջեյք Սալիվանի կողմից: Հիմնական կետը խաղաղության օրակարգի ջանքերի շարունակությունն է: Հանդիպմանը քննարկվել են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, սահմանների սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, ներառյալ հումանիտար օրակարգի անբաժանելի մասը՝ ականների և անհայտ կորածների հարցերը»,- լրագրողներին ասել է Հաջիևը։