Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը CIVILNET.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ «Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ փաստաթուղթը պարունակի Լեռնային Ղարաբաղի ձևակերպումը, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց», - ասել է Մարուքյանը՝ մեկնաբանելով հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակման բացակայությունը։ Մարուքյանը միաժամանակ Սոչիում հայկական կողմի ձեռքբերում է անվանել այն, որ, իբրև, Պրահայի պայմանավորվածությունները հաստատվել են։