Ադրբեջանի ցամաքային ուժերը մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն են անցկացրել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ զորավարժություններին ներգրավված մոտոհրաձգային, հրետանային և զրահատանկային ստորաբաժանումները, համագործակցելով, ոչնչացրել են պայմանական հակառակորդի սցենարին համապատասխան հայտնաբերված թիրախները։ Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը հրամանատարների կառավարման հմտությունների և անձնակազմի գործնական հմտությունների զարգացումն է, ինչպես նաև ստորաբաժանումների միջև փոխգործակցության կատարելագործումը: Ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են զորավարժության ընթացքում առաջադրված բոլոր խնդիրները: