"Հայաստան" դաշինքը հրապարակել է երեք քարտեզ, որոնք ցույց են տալիս "նիկոլիզմի հետեւանքները եւ զարգացման հեռանկարները": "Նայի’ր նկարին. սա’ էր թավշյա հեղափոխության արդյունքը։ Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։ Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։ ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ։ Այսօր, ժամը 16:00 - ին բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ", - ասված է հրապարակման մեջ: