Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը։ «Միգրացիայի պատմություններ» խորագիրը կրող լուսանկարները ներկայացնում են միգրացիոն շարժման մեջ գտնվող մարդկանց, նրանց յուրօրինակ պատմություններն իրենց միգրացիայի, նոր հայրենիքի և այն հասարակության մասին, որն ընդունել է իրենց։ Ցուցահանդեսը ներկայացված կլինի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը։Մուտքը ժպիտով է և ժետոնով։