Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք առաջիկա 5 տարիներին՝ ի բարօրություն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի և ի փառս Ֆրանսիայի», - գրել է Փաշինյանը։ Նշենք, որ վերջին քսան տարիների ընթացքում Մակրոնը առաջին նախագահն է, որ վերընտրվում է: