Նոյեմբերի 10-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը։ Կառույցից հայտնում են, որ ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ: