Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ժամանումից քիչ առաջ այցելել է Հայաստանի արտգործնախարարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Լավրովի այցից առաջ, քիչ առաջ ԱՄՆ դեսպանը մտավ Հայաստանի ԱԳՆ շենք»,- գրել է Խամոյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկյան դեսպանը մտնում շենք։ Նրան ուղեկցում են մի քանի հոգի։ Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան և առաջիկայում կայցելի հանրապետության արտաքին գործերի նախարարություն։