11.07.2025
Լուսանկարը` b24.am
03.03.2025
Որքա՞ն էլեկտրական ավտոմոբիլ է ներկրվել Հայաստան. ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացնում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից: Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է. 1) 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: