Այսուհետև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը » անիմացիան։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ " Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը...Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը ",- գրում է Զորյանը: Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։