Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Հիշեցնենք, արդեն չորրորդ օրն է "Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է անում ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող և կտտանքների ենթարկվող Ռուբեն Վարդանյանի: Մանե Թանդիլյանին միացել են նաև քաղաքացիներ: