Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սոթքում զոհվածների անունները: Ինչպես հայտնում են ՊՆ-ից, սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: