Աշխարհ

Երկ
06
Feb

Ֆյոդոր Լուկյանով. Թրամփն`ամերիկյան գլոբալ գերակայության անկման նախագահն է

Թրամփն իր հապճեպ ու հաճախ կտրուկ քայլերով փորձում է ցույց տալ, որ իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել`նրան ընտրել է ժողովուրդն ու ինքն իրականացնելու է իր ծրագիրը։ Նա բավականին խիստ ղեկավար էր`նրա ամենահայտնի արտահայտություն էր «դուք ազատված եք աշխատանքից»։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Նրա խոսքով, ինչքան էլ վատ վերաբերվի Հանրապետական կուսակցությունը Թրամփին, նա միևնույն է հանրապետական նախագահ է։ Աջակցել ամերիկյան նախագահի իմպիչմենտին`դա սեփական ռենոմեին ուղղված հարված է, փոխանցում է ntv.ru կայքը։

Երկ
06
Feb

ԱԳՆ. Իրանի ներքին հարցերի եւ հրթիռային ծրագրի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը կարեւոր չէ

Бахрам Касеми

Իրանի հրթիռային ծրագիրը վերաբերում է միայն իրանական պետությանը, կառավարությանն ու ժողովրդին, եւ մենք ուրիշների հետ այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու կարիք չունենք: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ պատասխանելով Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Վաշինգտոնի նոր կառավարության դիրքորոշման մասին լրագրողների հարցին:

Երկ
06
Feb

Վաշինգտոնը ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում. The Wall Street Journal

Թրամփի վարչակազմը հնարավորություններ է փնտրում քայքայելու Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական, դիվանագիտական միությունը, որպեսզի վերջ դնի Սիրիայում հակամարտությանը և ակտիվացնի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրը պարբերականին հաղորդել է, որ Սպիտակ տունը, չնայած Ռուսաստանի նկատմամբ հաշտարարական հայտարարությունների, պատրանքներ չի տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ։

Կիր
05
Feb

Թրամփ. Ռուսաստանի հետ ընկերանալը շահեկան է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպանությունների մեջ մեղադրող հայտարարությանը:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, հարցազրույցի ժամանակ լրագրողը հայտարարել է ՝ «Պուտինը մարդասպան է» այն բանից հետո, երբ Թրամը նշել է, որ հարգում է ՌԴ նախագահին: Թրամփի պատասխանը չի ուշացել: «Կան շատ մարդասպաններ: Մենք շատ մարդասպաններ ունենք: Դուք կարծում եք մեր պետությունն այդքան անմե՞ղ է», - ասել է ԱՄՆ նախագահը:

Շաբ
04
Feb

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ. Թեհրանը խոստանում է պատասխանել

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի շարունակական աջակցությունն ահաբեկիչներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը սպառնում են տարածաշրջանին, Միացյալ Նահանգներին ու ԱՄՆ-ի դաշնակիցներին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

Ինչպես հայտնում է amerikayidzayn.com-ը, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ահմա Խաթամին քննադատել է Միացյալ Նահանգների՝ նոր պատժամիջոցների սահմանումը՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջուկային համաձայնագրի կետերը:

Շաբ
04
Feb

Իրանը կրակի հետ է խաղում․ Թրամփ

Президент США Дональд Трамп

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։

«Իրանը կրակի հետ է խաղում, նրանք չեն գնահատում, թե ինչ «բարի» վերաբերմունք է դրսևորել նախագահ Օբաման։ Ես այսպիսին չեմ լինի»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Թրամփը չի բացառել ռազմական լուծման տարբերակները` որպես պատասխան Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկմանը:

Ուրբ
03
Feb

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Պատժամիջոցները կգործեն, քանի դեռ ՌԴ-ն չի վերադարձրել Ղրիմը

ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները:

«Մենք իրոք ցանկանում ենք բարելավել ՌԴ հետ հարաբերությունները: Սակայն աղետալի վիճակն Ուկրաինայի արևելքում պահանջում է, որ ՌԴ գործողությունները հստակ ու կոշտ դատապարտվեն»,-ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ-ում իր առաջին ելույթում:

Ուրբ
03
Feb

The Wall Street Journal․ Եթե Թրամփը չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները, ԵՄ–ն կհայտնվի լրիվ մերկ վիճակում

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի այն պատժամիջոցները , որոնցով Մոսկվան պատժվել է Ուկրաինայում իր գործողությունների համար, «Եվրոպան կհայտնվի բառացիորեն մերկ վիճակում՝ նոր համառ Ռուսաստանի դիմաց» The Wall Street Journal–ի համար գրած հոդվածում վստահեցնում է ԱՄՆ Գուվերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մելվին Կրաուսը։

Ուրբ
03
Feb

Պուտինը նշել է Դոնբասում իրավիճակի սրման 3 պատճառ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Դոնբասում իրավիճակի սրման երեք պատճառ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա պարզաբանել է, որ Կիեւը փողի կարիք ունի ու փորձում է ԵՄ-ին ներկայանալ զոհի դերում։

«Առաջին պատճառն այն է, որ Ուկրաինայի ղեկավարությանն այսօր փող է պետք։ Իսկ փողն ավելի հեշտ է կորզել, երբ ներկայանում ես ագրեսիայի զոհի դերում»,- հայտնել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո։

Նաեւ Պուտինի խոսքով ուշադրությունը շեղելով Դոնբասի վրա՝Ուկրաինայի իշխանությունները փորձում են պայքարել ընդդիմության հետ։

Հնգ
02
Feb

Փորձագետ. Կիևը դիսկոմֆորտի մեջ է`Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հնարավոր «մեծ գործարքից»

Ուկրաինական իշխանությունները փորձել են սադրել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններին կտրուկ պատասխանի։ Դա հակտապես ակտոալ էր Պորոշենկոյի`Բեռլին կատարած այցի նախօրիեն, որտեղ Ուկրաինայի նախագահը փորձում էր միջազգային տրիբուն ստանալ չճանաչված հանրապետությունների «ագրեսիայի» մասին։ Այդ մասին «АиФ»–ին հայտարարել է Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնակովը։

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ