14.08.2025
Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու նպատակով
09.11.2020
Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու նպատակով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, այդ թվում և ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով:  Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, նամակներում նշվում է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ կերպով են դրսևորում: "Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը",- ասված է նամակում: