Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը 2021 թվականին կկազմեն 2-3 տոկոս՝ մեկ բարել դիմաց 50 դոլարից սկսած նավթի գնի դեպքում։ Այս մասին հայտարարել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կանխատեսումը, որից մենք ելնում ենք < ... >՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը 2-3 տկոսի միջեւ է, նավթը, ինչն առանցքային ցուցանիշ է՝ բարելի դիմաց 50 դոլարով, ռուբլին ամրապնդվում է»,- «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նա: Գրեֆի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը հաջորդ տարի պետք է ավելի լավատեսական լինի, քան ընթացիկ տարում։ Ավելի վաղ Սբերբանկի ղեկավարը հայտնել էր 2020 թվականին ՀՆԱ-ի 4,2-4,5 տոկոս անկման կանխատեսումների մասին այն դեպքում, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ լոկդաունը չկրկնվի: