Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին Նախիջևանի Սադարակի շրջանի (Երասխի տեղամաս) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով վիրավորված մեկ զինծառայողի մասին: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը կորուստներ ունի: Հուլիսի 14-ին՝ ժամը 10: 30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հայ զինծառայող է զոհվել: