23.11.2024
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է կուտակել Նորաբակ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ այսօր հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։ Այս մասին 24 news.am-ին ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


Ըստ Ավետյանի, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։


Նշենք, որ Նորաբակ բնակավայրը Գեղամասար համայնքի կազմում է։


Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։


ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։