26.11.2024
Արման Թաթոյանն աշխատակազմով մեկնել է Սյունիքի մարզ
prev Նախորդ նորություն

Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. նախարար

Հայաստանում COVID-19-ից լիովին պատվաստված քաղաքացիների շրջանում գրանցվել է ընդամենը 23 մահ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ 2 900 հոսպիտալացված քաղաքացիներից ամբողջությամբ պատվաստված է 102-ը: «Նրանցից միայն 9-ն են ստացել երկու դեղաչափերը եւ գտնվում են ծանր վիճակում», - պարզաբանել է նա:


Անահիտ Ավանեսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում COVID-19-ից ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների շրջանում գրանցվել է 23 մահ:


VERELQ-ը հիշեցնում է, որ COVID-19-ի պատվաստման գործընթացի մեկնարկից ի վեր նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 1 217 391 պատվաստում: Դրանցից 781 011 քաղաքացի պատվաստվել է առաջին դեղաչափով, 436 380–ը՝ երկրորդ։