22.11.2024
Պետությունը պատերազմի մասնակիցների համար զբաղվածության ծրագրեր է առաջարկում
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը ոչ միայն ՀՀ ամենաարդյունավետ պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

"Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:

ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում:

Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ:

Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը կարծես Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:

Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել",- գրել է Սարգսյանը  Facebook-ի իր էջում: