4.10.2024
«Մակբեթ» և «12-րդ գիշեր». ցուցադրվեցին Շեքսպիրյան փառատոնի հեդլայներ ներկայացումները
prev Նախորդ նորություն

Միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է. Սաղաթելյանը հորդորում է կամավորագրվել

Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ Այս մասին ասված է դաշնակցական Իշխան Սաղաթելյանի հայտարարության մեջ.


"Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։

Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Երևանի գրասենյակներ՝
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80
Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30
Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37
Արաբկիր - Փափազյան - 16/17
Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17
Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139
Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ
Էրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44:

Մարզային գրասենյակներ՝
ք. Արմավիր(Արմավիրի մարզ) - Հանրապետության 17
ք. Վանաձոր(Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6
ք. Կապան(Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30
ք. Իջևան(Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30
ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27
ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15
ք. Արտաշատ(Արարատի մարզ) - Մխչյան 108
ք. Աբովյան(Կոտայքի մարզ) - 23 փ. 4
ք. Գյումրի(Շիրակի մարզ) - Ղորղնյան 97
ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31


 


 

ՀՀ-ն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում