17.04.2025
Արմեն Սարգսյանը Bloomberg-ի շրջանակում խոսել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի տարածքի նկատմամբ. Միրզոյանը` Զասին

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։


Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը:


 


 


 


 

Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված անձանց հարցով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան