3.04.2025
Փաշինյանը եւ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Քաբուլում հանդիպել է Թալիբանի քաղաքական ղեկավարին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը գաղտնի հանդիպում է ունեցել Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլ Ղանի Բարադարի հետ Քաբուլում, հաղորդում է Washington Post-ը ՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին:


Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի: Սա այս մակարդակի առաջին երկխոսությունն է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի և թալիբների առաջնորդներից մեկի միջև: ԱՄՆ ԿՀՎ-ն և Պակիստանի գործակալները 11 տարի առաջ ձերբակալել էին Բարադարին, որից հետո նա ութ տարի անցկացրել էր բանտում: Հետագայում Բարադարը Կատարում զբաղվում էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններով:


Ըստ թերթի ստացած տվյալների, կողմերը քննարկել են օգոստոսի 31-ի մոտենալը`այն ամսաթիվը, երբ ԱՄՆ -ը պետք է ավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և քաղաքացիների տարհանումը:

ՌԴ-ն Աֆղանստանից տարհանում է Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի 500 քաղաքացիների
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը