23.11.2024
ՔԿԾ-ն միջնորդել է վերացնել Քոչարյանին մինչև համավարակի ավարտը ԲԿ-ում պահելու որոշումը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն ուժեղ կառույց է, բայց մարտահրավերներին արձագանքելու տեմպը պետք է բարելավել. վարչապետ

ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է: Երկու տարին բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության և դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել, պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։ Այս մասին ԱԱԾ նորանշական տնօրեն Արգիշտի Քարամյանին ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«ԱԱԾ-ն ուժեղ կառույց է, բայց մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավելու, բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»,- նշեց վարչապետը: 


Նրա խոսքով, ԱԱԾ-ում աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ կան և դրանց հիմքում պետք է դրվի պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում: Սակայն, ըստ Փաշինյանի, ԱԱԾ-ում է, ինչպես և պետական այլ մարմիններում, «կան շատ մարդիկ, որոնք գործում են այդ շահերին ու տրամաբանությանը հակառակ».


«Դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որոնք շատ կարևոր են ցանկացած կառույցի գործունեության համար: Պետք է ապահովվի, որ գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար չարաշահման առիթ չդառնա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: