23.11.2024
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից 15 մահվան դեպք է գրանցվել

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:


"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած", - հայտնում են ԱՆ-ից։