9.06.2025
Արցախի նորընտիր նախագահն այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն Արցախում է. նա մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Արցախ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:


«Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:


Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը։


Ժամանակն է երազելու և գործելու. Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին