17.02.2026
Երևանում «WATERLAND» ջրային հրավառությունը հետաձգվել է ապրիլ ամիս
prev Նախորդ նորություն

ՀԿԵ ուղևորատար ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ

Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապերատական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:

«Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող Ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով»,- հայտնում են ընկերությունից:


 

Վարդան Հարությունյանի նոր պաշտոնը «Գազպրոմ Արմենիա»-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին