Ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը. փոխվարչապետ
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշեց է, որ կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը.
«Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը: Այս պահի դրությամբ Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ: Առաջին հերթին մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ», - ասել է Ավինյանը:
Նա ասել է, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել՝ գոնե մոտ ապագայում:
«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը: Կարծում եմ, որ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև այն չի հարվածել երկրի հենց սրտին: Այժմ հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին», - հավելել է Ավինյանը: