22.04.2025
Ռար. ԱՄՆ-ն խորացնում է ինքնամեկուսացումը
prev Նախորդ նորություն

Բայդենը նախագահի առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն է դեմոկրատների շրջանում

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վստահորեն առաջ է անցել բոլոր այն մրցակից-դեմոկրատներից, որոնք հավակնում են իրենց կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելուն:


Այսպես, Բայդենը ներկա դրությամբ ունի հարցված ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, նրա մերձավոր մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը՝ 16 տոկոսի: Հարցման մասնակիցների 8-ական տոկոսը պատրաստ են աջակցել Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչին, իսկ 5 տոկոսը՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենին:

Բացի այդ, աջակցության 4-ական տոկոս են ստանում սենատոր Քամալա Հարիսը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը, սենատոր Քորի Բուքերի ցուցանիշը 3 տոկոս է:

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան