25.11.2024
ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում:  Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանատեղ ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:


Նրա խոսքով հուսադրող են վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: «Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել, որը կհամապատասխանի միջազգային օրենքի տառին», - ասել է նա:


Իր հերթին Նիկոլ Փաշինյանն եւս նկատեց, որ բանակցությունների ժամանակ անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։


«Քննարկել ենք Եվրամիության շարունակական հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այս խնդրով, և դա կարևոր ներդրում է Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք ընդունում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի», - ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ Եվրամիության հետ այս կառուցողական երկխոսությունը շարունակվելու է, որն էլ ավելի կուժեղացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։