26.11.2024
Պեսկովը պատմել է՝ ինչու Պուտինը չի քնում մինչ ուշ գիշեր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը. Պուտին

Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: Այդ մասին Մոսկվայում մեկնարկած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: 2021 թվականից կառավարությունը ծրագրում է ապահովել 3 տոկոսանոց աճ, հնարավոր են որոշակի տատանումներ, սակայն ամենակարևորը՝ մուտք գործել տնտեսությունների այլ հարթակ», - ասել է Պուտինը:


«Առանց դրա չկա ապագա: Առանց հստակ նպատակների առաջադրման անհնար է հասնել վերջնական արդյունքի: Դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Կառավարությունն ու աշխատակազմը զբաղվում են դրանց փնտրտուքներով», - նշել է Պուտինը: