23.11.2024
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 51 հաղորդում
prev Նախորդ նորություն

Նոր ԱԺ-ում կլինի 129 պատգամավոր. Ո՞ր ուժը որքան մանդատ կստանա

Ինչպես հայտնի է՝ ընտրությունների նախնական արդյունքներով, «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%:


Armlur.am-ը գրում է, որ ըստ օրենքի, Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, որից 3/5-ը պետք է ընդդիմություն լինի: Եվ քանի որ այս ձայներով այդպես չի ստացվում, պատգամավորի թիվն ավելանալու է և այնպիսի համամասնություն է դառնալու, որ ընդհանուր թվի 3/5-րդը լինեն մյուս երկու ուժերը:


Ըստ այդմ, շատ նախնական և մոտավոր հաշվարկների համաձայն, խորհրդարանը կունենա 129 պատգամավոր, իսկ մանդատներն էլ կբաշխվեն հետևյալ կերպ. Իմ քայլը` 86 մանդատ, ԲՀԿ` 25 մանդատ, Լուսավոր Հայաստան` 18 մանդատ: