Հայկական եռագույնով գուլպա՝ հատուկ Կանադայի վարչապետի համար. Yerevan Today
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնի է ոչ միայն երկրի ղեկավարին բնորոշ ակտիվությամբ և մարդամոտությամբ, այլ նաև մեկ այլ հանգամանքով ևս՝ մշտապես աչքի ընկնող վառ գուլպաներով:
Ինչպես գրում է Yerevan Today-ը, 45-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում զարմացնում էին հասարակությանը, սակայն հետո սկսվեց հետաքրքրություն դրանց հանդեպ:
Թրյուդոն տարօրինակ գուլպաներն առանց կաշկանդվելու կրում է ամենատարբեր միջոցառումներին՝ գրավելով բոլորի ուշադրությունը: Բադիկներ, եղջերուներ, արաբերենով գրություններ, մուլտհերոսներ և շատ այլ պատկերներ կարելի է տեսնել Կանադայի ղեկավարի գուլպաներին:
Թրյուդոյի նախասիրությունների մասին իմանալով շատերը նրան հաճախ նաև գուլապներ են նվիրում:
Օրինակ՝ Հայկական Braind ընկերությունը, Artsocks ընկերության հետ համատեղ հատուկ Կանադայի վարապետի համար ստեղծել են հայկական դրոշի գույներով գուլպաներ և պատրաստվում են նվիրել դրանք Թրուդոյին: Եռագույնով գուլպաներն ընդամենը 2-ն են, որոնք նախատեսված են ՀՀ և Կանադայի վարչապետների համար: