24.11.2024
Հարգանքի տուրք նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ»․ Մակրոնի գրառումը
prev Նախորդ նորություն

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։ Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։

«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։