Փարիզի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը
Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը: Հայտնի է, որ հենց այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ: Ազատության թղթակիցը հայտնում է, որ ներկա էին Հայաստանի պատվիրակության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:
Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում:
Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն:
Ազնավուրի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Փարիզի արվարձանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը: