23.11.2024
Աճի տեմպը դանդաղել է. ՀՆԱ-ն ապրիլ-հունիսին աճել է 7,2%-ով
prev Նախորդ նորություն

Մտահոգիչ ցուցանիչ. երկրորդ եռամսյակում ուղղակի ներդրումները նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։


Այդ տվյալների հիման վրա, b4b.am-ը հաշվարկել է օտարերկրյա ներդրումների հոսքերը (ստացումները)՝ 2018 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում և համեմատել դրանք նախորդ տարվա նույն եռամսյակների հետ։


Ինչպես տեսնում եք, 2018 թվականի երկրորդ եռամսյակում կատարվել է 525.5 մլն դոլարի ընդամենը ներդրում, որը 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից բարձր է 18 մլն դոլարով կամ 3.5%-ով։ Առաջին եռամսյակում ընդամենը ներդրումների աճն ավելի մեծ էր՝ 116.4 մլն դոլար կամ 22.5%։


Ուղղակի ներդրումների գծով ստացումները հակառակը՝ նվազել են։ Ընդ որում, եթե առաջին եռամսյակում նվազումը մեծ չէր՝ 8 մլն դոլար կամ 4.1 մլն դոլար, ապա երկրորդ եռամսյակում, մեղմ ասած, մտահոգիչ ցուցանիշ է։ Ուղղակի ներդրումների ստացումները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 75.6 մլն դոլար՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 133.9 մլն դոլարի դիմաց։ Նվազումը՝ 58.3 մլն դոլար կամ 43.5%:


Ընդ որում, եթե դիտարկում ենք ըստ երկրների, ապա պարզվում է, որ այս նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Ջերսիից կատարված համախառն ներդրումների ծավալը 2018 թվականի մարտի վերջին և հունիսի վերջին նույնն է՝ 138.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երկրորդ եռամսյակի ընթացքում ներդրումներ չեն իրականացվել։