25.11.2024
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջնագծում է
prev Նախորդ նորություն

Ասիական զարգացման բանկը $800 հազար կհատկացնի ՀՀ առողջապահությանն ու կրթությանը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $800.000-ի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 


Նախարար Արսեն Թորոսյանի՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայիհետ հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ ծրագրերի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ:


Դրամաշնորհը որպես տեխնիկական աջակցություն ուղղվելու է նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը:


Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները: Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: