25.11.2024
ՀԱԿ-ը ողջունում է կառավարության` մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու ջանքերը
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ ընկերական ջերմ հարաբերություններ. «ծեծված» Հարությունով

«Տուն ա էլի, ընտանիք ա, երկու ախպեր իրարից չե՞ն նեղանում: Եղել ա, անցել գնացել ա, ինչի՞ են սրան էսքան պոլիտիչեսկի ակռասկա տալիս… պարոն Ծառուկյանի հետ հարյուր տարի ա իրար ճանաչում-հարգում ենք ու ոչ մի խնդիր չունենք իրար հետ»,- Կենտրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Վյաչեսլավ Հարությունովը, որը «Oլիմպավանում» միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում:

Վերջինս, սակայն, պնդում է, որ ինքն ընկել է (այդ մաասին հայտարարել է նաև Հարությունովի կինը- խմբ.).

«Ընկել եմ, կողս ցավում ա…. Հիվանդանոցիվ դուրս կգամ, Ծառուկյանին կտենամ, մենք ոչ մի խնդիր չունենք»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Էդուարդ Բաբայանը երեկ առավոտյան ձերբակալվել է: