27.11.2024
ԱԱԾ-ն մանրամասնում է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ձերբակալության հանգամանքները
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից:


Իր ֆեյսբուքյան էջում Հրանտ Անանյանը այս մասին գրել է.


«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։


Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ. Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ, Մ. Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»:


Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ: