Սորոսը եւ Թրամփը թշնամիներ են, աձնական թշնամիներ՝ գծերը ստուգեք․ փորձագետ
Ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են։ Նման պնդում է կատարում Ամերիկայի հարցերով փորձագետ, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սւորեն Սարգսյան։
Սորոսի ու Թրամփի հարաբերությունների մասին խոսելու առիթ են նրա համար հանդիսացել վերջերս մի քանի «անտեղյակ» գրառումները համացանցում, թե իբր սույն անձիք «նույն գծի մեջ» են: Ցանկանում եմ մի հստակեցում անել, ասում է Սարգսյանն ու հավելում․ «Սորոսի գիծը ամերիկյան գիծ չի»:
«Սորոսը և Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի և Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ կարող եմ թեզ գրել: Սորոսը մշտապես բացեիբաց քննադատել է Թրամփին, նույնիսկ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը: Դիտեք Սորոսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ (վիդեոն կա) որտեղ նա արդեն «անձնականով է կպնում» Թրամփին:
Մինչ գրառում անելը ուսումնասիրեք Իվանկայի և Կուշների հարաբերությունների պատմությունը Սորոսի հետ: Ուսումնասիրեք Սորոսի և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հրեական լոբբինգի թշնամական հարաբերությունները: Մի մոռացեք, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Բոլտոնին Սորոսն էր խանգարում դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան ու ստեղ էլ խոր թշնամանք կա:
Ուսումնասիրեք Սորոսի կողմից Քլինթոնին ֆինանսավորելու փաստը և Թրամփի ընտրվելու արդյունքում 1մլրդ դոլարի կորուստը: Տեսեք Սորոսի չիրականացված կանխատեսումները «Թրամփը չի ընտրվելու 2016-ին», «Թրամփը Կորեայում միջուկային պատերազմ է հրահրելու» մասին: Շատ չխորանամ, անվերջ կարող է գրեմ», - նշում է Սարգսյանն ու վերստին պնդում․ «Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն»: «Գծերը ստուգեք», - վերջում խորհուրդ է տալիս Սուրեն Սարգսյանը: