29.03.2024
Անհնազանդության գործողությունները տրամաբանությունից զուրկ են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն մեծապես կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:


Իր հերթին Յուրի Խաչատուրովը նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Արմեն Գրիգորյանը՝ ԱԱԽ քարտուղար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար