8.06.2025
ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ին 22.7%-ով գերազանցել է 2016-ի ցուցանիշը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:


Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:


Ինչպես ավելի վաղ գրել էր VERELQ-ը, ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգսի եկեղեցիում նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 26 մարդ, 20 մարդ վիրավորվել: 

ՀՀ-ն շահագրգռված է ԱԶԲ կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորման ընդլայնմամբ. Վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին