24.11.2024
Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացվելու ՀՀ-ում ապաստան գտած սիրիացիներին աջակցելու համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի համար առաջիկա տարիների ճանապարհը հեշտ չի լինելու. Վարչապետ

Կառավարությունը  հստակ պատկերացնում է Հայաստանի ներկան, պատկերացնում ապագան և գիտի, թե ինչ է պետք փոխել և ինչպես: Յուրաքանչյուր ոլորտում իրականացնում ենք բարեփոխումների ծրագիր: Բայց և հստակ է, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության գործունեության 2017-2022թթ. ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Վարչապետի խոսքով, Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում և նրա միայն 17%-ն է բաց շրջափակումից մի տարածաշրջանում, որտեղ իրար հակասող շահերով բազմաթիվ խաղացողներ կան:


«Բայց միանշանակ է, որ աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ ստարտային պայմաններում են եղել, բայց կարողացել են օրուգիշեր աշխատելով հասնել լավ վիճակի: Ուզում եմ ռեալիստ լինել՝ հեշտ ճանապարհ չի լինելու, բայց ճիշտ ճանապարհը աշխատելն է, կրթվելը ու անմնացորդ նվիրվելը գործին և այս ամենը թվարկում եմ ոչ թե հուսալքելու համար, այլ ցույց տալու, թե ինչքանով  լավ ենք մենք պատկերացնում իրականությունը»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ կառավարությունն անհանդուրժողականություն է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում:


Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանը կլինի ստեղծագործելու և արարելու հենարան միայն այն դեպքում, երբ առկա լինի մրցակցային վիճակ: Այս կոնտեքստում նա նկատեց, որ հաճախ ինքներս զարմանում ենք, որ որևէ մեկը տեղյակ չէ մեր մշակույթից ու հետաքրքրվեց՝ իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ աշխարհին ծանոթ դարձնենք մեր մշակույթին


«Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզիմից զերծ մնալը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ծրագիրը հենվում է ոչ միայն ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, այլև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: