25.11.2024
Կինը սպանել է ամուսնուն. վերջինս հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին էր
prev Նախորդ նորություն

Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի մահափորձի քրգործը կքննի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունը

Արթուր Ասատրյան՝ Դոն Պիպո
Արթուր Ասատրյան՝ Դոն Պիպո

Նախօրեին տեղեկություններ հրապարակվեցին, որ Հայաստանում ձախողվել է քրեական հեղինակություններ Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի և Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանությունը:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն ստացել է, և գործն ընդունվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: Այս պահին կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:


Աղբյուրը հիշեցնում է, որ Ոստիկանության պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել որում ասվում էր, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։