21.04.2026
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
prev Նախորդ նորություն

Հայաստան հարցվածների 60%-ը դատախազությանը համարում է կոռումպացված

Հարցվածների 60 տոկոսը Հայաստանի դատախազությունը համարում է ամբողջությամբ կամ մասնակի կոռումպացված։ Այս մասին ՀՀ դատախազության գործունեության վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ հայտնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական փորձագետ Անուշ Հակոբյանը։


Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ դատախազության անկախությունը հարցվածները գնահատել են 77,7 տոկոս, տալով 17 միավորից 14-ը։ Միևնույն ժամանակ, արձանագրվել են էական խնդիրներ, այդ թվում՝ Գլխավոր դատախազի ընտրության բարձր շեմը, մրցակցայնության,  բաց մրցույթի և փորձագետների ներգրավման բացակայությունը։ Այսպես, գործող Գլխավոր դատախազը 2022 թ. ընտրվել է միայն իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից. գործընթացը բավարար չափով բաց չի եղել և ընթացել է քաղաքական ազդեցության ներքո։ Դրա հետ մեկտեղ, անորոշ են Գլխավոր դատախազի և նրա տեղակալների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը։ Թեև օրենքն արգելում է լիազորությունների օգտագործումը քաղաքական նպատակներով, սակայն բացակայում են վերահսկողական մեխանիզմները, և պահպանվում են դատախազության ու իշխանությունների փոխկապակցվածության ընկալման ռիսկերը։ Դատախազության անկախության տեսանկյունից վիճահարույց է նաև այն դրույթը, ըստ որի՝ կառավարությունը կարող է փոփոխել ֆինանսավորումն առանց հարցման։


Զեկույցի հեղինակները փաստել են նաև գույքի բռնագանձման վերաբերյալ տվյալների հաշվետվողականության խնդիրները, որոնք պատկերացում չեն տալիս գործերի ամբողջ շղթայի մասին։ Չկան անկախ վերահսկիչ հանձնաժողովներ, իսկ առկա մեխանիզմները կրում են ձևական բնույթ։ Ներքին աուդիտի որակը սահմանափակ է։


Հարցվածների միայն 4,7 տոկոսը գիտի դատախազության հակակոռուպցիոն գործունեության մասին։ 60 տոկոսը կարծում է, որ դատախազությունն ամբողջությամբ կամ մասնակի կոռումպացված է։ Ընդհանուր առմամբ, դատախազության հասանելիությունը քաղաքացիների համար ցածր է. չկա «թեժ գիծ», անանուն հաղորդումների և հետադարձ կապի հնարավորություն։ Վիճակագրությունը փաստում է, որ դիմողների միայն քառորդն է պատրաստ ստորագրել հաղորդագրության տակ, ինչը նույնպես վկայում է վստահության պակասի մասին։


Մեկ այլ խնդրահարույց ոլորտ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված գործերով դատավճիռների ցածր ցուցանիշը՝ դատավճիռների ընդհանուր բարձր ցուցանիշի ֆոնին։ Այս մասով վիճակագրություն և հասանելի տեղեկատվություն ընդհանրապես չկա, բոլոր տվյալները քաղված են այլ աղբյուրներից։


Ինչ վերաբերում է գույքի բռնագանձմանը, ապա 2024 թ. գումարը կազմել է մոտ 556 միլիարդ դրամ։ Սակայն սա ընդհանուր ցուցանիշի միայն քառորդն է։ Կոռուպցիոն գործերով 2024 թ. ցուցանիշը կազմել է մոտ 13 տոկոս, որը 2021 թ. համեմատ (9 տոկոս) աճել է, բայցևայնպես մնում է ցածր։


 

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»