21.03.2025
Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ
prev Նախորդ նորություն

Ռասմունսենը հիմարի տեղ է դրել Հայաստանում իրեն լսողներին

«Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների վրա»: Գիտե՞ք սա ով է ասում: Սա ասում է ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմունսենը: Նա հիմա ունի խորհրդատվական կազմակերպություն՝ Ռասմունսեն գլոբալ, որի հետ տեւական ժամանակ է աշխատում է Հայաստանը: Դե, հասկանալի է, Ռասմունսենի կազմակերպությունը խորհրդատվական է, ոչ թե բարեգործական:


Ռասմունսենը դարձյալ ժամանել է Հայաստան: Հիշեցնեմ, նա 2023-ին էլ ժամանել էր, եւ անգամ լուսանկարվել Լաչինի փակված միջանցքի արգելափակոցի ֆոնին: Թե այդ առնչությամբ ինչ խորհուրդներ է տվել Ռասմունսենը Հայաստանին, չգիտեմ, բայց հետո գիտենք, թե ինչպես է զարգացել իրադարձությունը:


Հիմա, այս մարդը եկել է Հայաստան ու այստեղից Ադրբեջանին բացատրում է, որ, եթե Բաքուն ստորագրի պայմանագիրը, ապա դա համապատասխանում է նաեւ Ադրբեջանի շահերին, քանի որ կհեշտացնի միջազգային կապերը:


Եթե Ռասմունսենը Բաքվում գտնվողներին է հիմարի տեղ դրել, դա իհարկե իր ու Բաքվի գործն է, բայց, մեղմ ասած տպավորություն է, որ նա հիմարի տեղ է դրել Հայաստանում իրեն լսողներին:


Անկասկած է, որ Հայաստանը պետք է աշխատի միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ, փորձելով նրանց միջոցով առաջ մղել իր շահերը, ձեւավորել իր համար կարեւոր օրակարգեր: Դա պրակտիկա է մեր տիպի թերեւս բոլոր երկրների պարագայում:


Բայց, ամբողջ հարցն այն է, թե ինչպես, ինչո՞վ է չափվում խորհրդատվական ծառայությունների արդյունավետությունը, որոնց համար Հայաստանը թերեւս քիչ փող չի վճարում: Չափվում է նրանով, որ դրանք մատուցող անձը գալիս է Հայաստան ու այստեղից Ադրբեջանին բացատրում է իր շահերը՞:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր