24.01.2025
Հայաստանը և Թաիլանդը կարևորում են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները:


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը: